Գորիս. Սպանություն.Վիճաբանության ընթացքում ներկա է եղել Բակո Սահակյանը


Հունիսի 1-ի գիշերը կրակոցներ են հնչել Գորիսում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ:

Կեսգիշերն անց սպանվել է «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը:

Նա Գորիսի զորամասի նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանի եղբայրն է և 2009թ-ին եղել է Գորիսի քաղաքապետի թեկնածու:

168.am-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է Գորիսի «Սըդըղի գյոլ» կոչվող տարածքում, որտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հավաքվել են ամռան գալուստը նշելու նպատակով:

Ականատեսներից մեկի պատմելով՝ քեֆի սեղանի շուրջ վեճ է ծագել Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյանների միջև, սակայն այն շուտով հարթվել է:

Բակո Սահակյանին ճանապարհելուց հետո նրանք որոշել են քեֆը տեղափոխել Սյունիքի մարզպետի առանձնատուն, որտեղ սեղանի շուրջ կրկին հիշել են իրենց վեճը, կրքերն էլ ավելի են բորբոքվել և գործը հասել է կրակոցների:

Արդյունքում, Ավետիք Բուդաղյանը սպանվել է, Խաչատրյանի թիկնապահն ու Արտակ Բուդաղյանը տեղափոխվել են հիվանդանոց:

Տեղի բնակիչների պատմելով՝ Բուդաղյանների և Սուրիկ Խաչատրյանի միջև միշտ հակասություն եղել է:


ՀԻՇԵՑՈՒՄ. ԶԼՄ-ները կարող են Pressing.am-ի նյութերը վերահրապարակել միմիայն հատվածաբար` պարտադիր օգտագործելով հիպերհղում: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում:

Դիտվել է 801 անգամ
Այս թեմայով
2014-04-15 10:01
Մոտենում է ապրիլի 24-ը, և ԱՄՆ-ը նորից կիրառում է իր "հումանիստական դիվանագիտության" հնարքը. Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը, որը, մի կողմից, պետք է բավարարի պատկառելի թվով հայերի պահանջմունքը, մյ
2014-04-12 09:01
Այսօր Հայաստանում ձևավորված սոցիալ-քաղաքական իրավիճակը պարունակում է բավական լուրջ քաղաքական ռիսկեր, որոնք անմիջականորեն սպառնում են համակարգի կայունությանը: Այդ ռիսկերի արդյունքում ունենք ստատիկ կայունություն, երբ սոցիալ-տնտեսական և քաղաքական կապերը, հարաբերությու
2014-03-27 22:17
Որոշ մտորումներ այն հարցի շուրջ, թե ԵՄ-ն ուղղակի ձախողեց Ասոցացման համաձայնագրի քաղաքական գործընթացը, որը տարածված է որոշ վերլուծաբանների և քաղաքական գործիչների շրջանում: Նախ, պետք է դիտարկել աշխարհաքաղաքական ասպեկտը՝ կիրառելով պատմական դիսկուրսը: Արևելյան գործըն
2014-03-22 21:27
ՊՆ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի փոխադարձ հայտարարությունը իր գործընկերների հասցեին հնչեցրած մեղադրանքներ հերքելուն, կարծում եմ որ նորմալ է, այնպես որ զարմանալի ոչինչ չկա, իր ընկերներին նա պարտավոր է արդարացնել եւ պաշտպանել ամեն գնով: /Խմբ. Նշյալ հայտարարության վեր
2014-03-21 20:51
Ազգային շահի գիտակցումը շարունակում է մնալ սինկրետիկ դատողության մակարդակում, երբ մեզ համար նույնիսկ հակադիր շահերը սկսում են ընկալվել իբրև իրական շահեր, որը ոչ միայն անօգուտ, այլև շատ վտանգավոր միտում է: Դիցուք, Ղրիմի հարցում ՌԴ-ի դիրքորոշումը պաշտպանելու հարցը, որը
2014-03-10 19:43
Այն, որ Ռուսաստանը չունի այնքան ռեսուրս, որպեսզի կարողանա պահել Ուկրաինայի պես մեծ երկիր, կարծես, անհերքելի է, և դրա համար գոյություն ունի առնվազն 3 պատճառ. առաջին. ռուսական գաղափարական վակուում, երկրորդ.քաղաքական ինստիտուտների փխրունություն (ինչպես Պուտինը դիպուկ բ
2014-03-03 18:27
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ «Հայելի.am» լրատվական կայք էջը 2013 թ. դեկտեմբերի 27-ին հրապարակել էր մի զրպարտագիր («Գևորգյան Ճեմարանում պնդում են՝Հայր Եղիան սուրբ չէր»), որն իրականության աղավաղումով փորձում էր մինչեւ վերջ ինձ մրոտելով, իմ անձը վարկաբեկելով և իմ արժանապատվություն
2014-03-01 17:49
"Ուկրաինան Ռուսաստանի ավագ եղբայրն է"- ասել է Բժեզինսկին իր ելույթներից մեկում: Այն քաղաքական հասունությունը, որը դրսևորում է ուկրաինացի ժողովուրդը, իբրև դեմոկրատական արժեքների կրող, իբրև սահմանադրական երկիր (ի դեպ, սահմանադրությունն իբրև ոչ միայն ինստիտուցիոնա
2014-02-11 17:01
Օրենսդիր և գործադիր իշխանությունների հարաբերություններում վերջին շրջանում նկատելի են մրցակցային վարքի դրսևորումներ: Օրենսդիրները հատկապես սկսեցին ավելի կարևորել իրենց դերակատարությունը քաղաքական համակարգում իբրև կարևոր և որոշումների վրա ազդեցություն ունեցող ին
2014-02-05 16:01
Հունվարի 31-ին Սերժ Սարգսյանը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպման ժամանակ Չեխիային հրավիրեց ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ դրա համար առկա են նպաստավոր պայմաններ՝ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը և Եվրոպայի խորհրդարանի կողմից արտոնյալ
Լրահոս
Մենք Facebook-ում